N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը

Akanjogh - Podcast autorstwa Anahit & Gohar

Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց <> գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի <>․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց>> հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի: